Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ տարածված տեղեկությունների՝ Comedy Club-ը փակվում է։
Հումորային շոուի հերթական թողարկումը, որը ցուցադրվել է սեպտեմբերի 20-ին ТНТ հեռուստաալիքով, պետք է լիներ վերջինը, գրել էր «Վեդոմոստին»՝ վկայակոչելով «Գազպրոմ Մեդիա»-ի մամուլի հաղորդագրությունը։
Այսօր հայտնի դարձավ, որ Comedy Club-ը չի փակվում։
Գարիկ Խարլամովը և Պավել Վոլյան հերքել են հաղորդման փակման մասին իրենց հայտարարությունը՝ նշելով, որ դա շոուի նոր՝ 20-րդ եթերաշրջանի հումորային անոնսն էր։
Տեսանյութը՝ այստեղ։