«Ես և իմ թիմը դարձանք անհայտ զինված անձանց կողմից ցինիկ սադրանքի և հարձակման զոհ»․ Վլադիսլավ Բակալչուկ

Վլադիսլավ Բակալչուկը Քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո ազատ է արձակվել.

«Խորապես ափսոսում եմ, որ իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու և Տատյանայի հետ սեփական ընկերության գրասենյակում հանդիպելու իմ փորձը սադրանքի պատճառով վերածվեց ողբերգության սեպտեմբերի 18-ին:  Ես և իմ թիմը դարձանք անհայտ զինված անձանց կողմից ցինիկ սադրանքի և հարձակման զոհ։

Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Wildberries ընկերության գրասենյակ, որը մասնագետների ուժեղ թիմի հետ միասին 20 տարի մշակել և հասցրել ենք բարձր մակարդակի, մենք գնացել էինք խաղաղ նպատակներով՝ այսպես կոչված «միաձուլման» աուդիտի հետ ծանոթանալու համար, և ես գործել եմ բացառապես օրենքի շրջանակներում, որը թույլ է տալիս ինձ՝ որպես համահիմնադիր, իմ ընկերության գրասենյակում»,- գրել է Բակալչուկն իր տելեգրամյան ալիքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բակալչուկին մեղադրանք է առաջադրվել չորս քրեական հոդվածներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել