Վրաստանում սպանվել է Կեսարիա Աբրամիձեն

Վրաստանում սպանվել է հայտնի տրանսգենդեր մոդել Կեսարիա Աբրամիձեին:

Թբիլիսիում հայտնաբերվել է 37-ամյա Աբրամիձեի դին՝ դանակի ծակող-կտրող վնասվածքներով, հայտնում է Rustavi 2-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ սպանության մեղադրանքով ձերբակալվել է մի տղամարդ, ով ենթադրաբար Աբրամիձեի գործընկերն է։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Ինչպես հայտնում է Pirveli հեռուստաալիքը, սպանության հանգեցրած կոնֆլիկտի պատճառ կարող էր լինել սոցիալական ցանցում համատեղ լուսանկարի հրապարակումը։

Կեսարիա Աբրամիձեն իր տրանսգենդերային անցման մասին հայտարարել է 2014թ.-ին։ 2018 թվականին նա ներկայացրել է Վրաստանը Miss Trans Star միջազգային գեղեցկության մրցույթում։ Աբրամիձեն մասնակցել է նաև հեռուստաշոուների և նկարահանվել սերիալներում։ Նրան Instagram-ում հետևում է ավելի քան 500 հազար օգտատեր։

Ինչպես նշում է The Insider-ը, սա վերջին 10 տարվա ընթացքում Վրաստանում տրանս մարդու սպանության երրորդ դեպքն է։ Նախորդ երկուսը տեղի են ունեցել 2014 և 2016 թվականներին։

Սեպտեմբերի 17-ին Վրաստանի խորհրդարանը օրենք է ընդունել ԼԳԲՏՔ+ մարդկանց դեմ, որն արգելում է նաև տրանսգենդերային անցումը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել