«Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ». Պեսկով

Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ՝ ՀԱՊԿ-ի գնահատականի վերաբերյալ, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հայաստանի ինքնիշխանությանը ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի սպառնում և չի կարող սպառնալ։ Ընդհակառակը, այս կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների ինքնիշխանությունը։ Բայց մենք համբերատարորեն կշարունակենք Հայաստանի ղեկավարությանը տեղեկացնել այս դիրքորոշման մասին»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, քանի որ, ըստ նրա՝ այդ կառույցը ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։

«Լիարժեք կվերականգնենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ։ Ինչքան այդ պատասխանները չեն հնչում, ամեն րոպեի ու վայրկյանի հետ ՀՀ-ն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել