Ովքե՞ր չեն կարող դատապարտվել ցմահ ազատազրկման

Ցմահ ազատազրկումը դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից անժամկետ մեկուսացնելն է, որը Քրեական օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող է նշանակվել առանձնապես ծանր հանցագործությունների համար: Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է օրենսգրքի 68-րդ հոդվածում։

Ավելին, ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս 18 տարին չլրացած անձինք:

Օրենսգիրքը սահմանում է նաև, որ հանցագործության նախապատրաստության համար ցմահ ազատազրկում չի նշանակվում։ 75-րդ հոդվածով սահմանվում է, որ դատավճիռների համակցությամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 30 տարին, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կատարում է այնպիսի հանցագործություն, որի համար նախատեսված է նաև ցմահ ազատազրկում։

Ցմահ ազատազրկում կրող դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու դեպքում նոր նշանակված պատիժը կլանվում է ցմահ ազատազրկմամբ:

Բացի այդ, վաղեմության ժամկետ չի կիրառվում այն հանցանքների կապակցությամբ, որոնց համար սույն օրենսգրքով որպես պատիժ նախատեսված է նաև ցմահ ազատազրկումը։ Դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե կրել է՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան 20 տարին` ցմահ ազատազրկման դատապարտված լինելու դեպքում։ Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելիս սահմանվում է փորձաշրջան՝ 10 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել