Բաքուն իրականությունը խեղաթյուրելու համար մեղադրել է Փաշինյանին

«Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսության» ֆորումում ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները թե՛ «խաղաղության համաձայնագրի» նախագծի, թե՛ ընդհանրապես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ, իրականության բացահայտ խեղաթյուրում են»,-այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի՝ սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսության» ֆորումում ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանի դեմ ՀՀ վարչապետի հայտարարությունների մեկնաբանության մեջ։

Նշվել է, որ անընդունելի են Հայաստանի պաշտոնյաների կոչերը՝ ստորագրել «խաղաղության համաձայնագրի» նախագիծ՝ չհամաձայնեցված դրույթների հանմամբ, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծումը հաջորդ փուլ տեղափոխելու փորձերը։

«Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, ապա Ադրբեջանը պարտավորություն չունի ազատ արձակել ռազմական հանցագործներին»,-նշել է Հաջիզադեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել