Գողություն մատուռից

Վ․ Ա․-ն 2023 թվականի օգոստոս ամսվա կեսերին գնացել է Արտաշատ համայնքի Մասիս բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ գտնվող մատուռ։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նշված մատուռից գաղտնի հափշտակել է լատունե մոմակալ, ինչի արդյունքում Արտաշատ համայնքին պատճառվել է շուրջ 10.000 ՀՀ դրամի նյութական վնաս։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել հունվարի 12-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին։

Վ․ Ա․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի (Գողությունը՝ գաղտնի հափշտակությունը`պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) հատկանիշներով։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել