Տղամարդը եղել է ոչ սթափ վիճակում, նա փողոցում կրակոցներ է արձակել

ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 4-ի ժամը 22.05-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով Արտաշատ քաղաքի Արազի փողոցում ձերբակալել և բաժին են տարել նույն փողոցի բնակիչ 59-ամյա մի տղամարդու: Արտաշատի բաժնում հաստատվել է ստացված տեղեկությունը: Պարզվել է, որ 59-ամյա տղամարդը, լինելով ոչ սթափ վիճակում, ժամը 21.35-ի սահմաններում իր տան մոտ՝ փողոցում, երկփողանի որսորդական հրացանով վեց կրակոցներ է արձակել օդ՝ կոպիտ կերպով խաթարելով հասարակական կարգը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հրացանը և կրակված փամփուշտները վերցվել են: Արտաշատցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել