Սեպտեմբերի 4-ին Ջորջիա նահանգի Ուինդեր քաղաքի «Ապալաչի» ավագ դպրոցում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս ինը հոսպիտալացվել է, հայտնում է CNN-ը:
Կրակողը դպրոցի 14-ամյա աշակերտն է՝ Քոլթ Գրեյը, որն այժմ ձերբակալված է: Սպանվածներից երկուսն 14-ամյա աշակերտներ են, մյուս երկուսը՝ ուսուցիչներ: Սպանված մեծահասակները երկուսն էլ մաթեմատիկայի ուսուցիչներ էին, նրանցից մեկը նաև ֆուտբոլի մարզչի օգնական էր։
Եվս 9 մարդ, 8 աշակերտ և 1 ուսուցիչ, վիրավորվել են։
Հատկանշական է, որ ողբերգությունից առաջ ավագ դպրոցը հեռախոսով նախազգուշացում էր ստացել, որ հրաձգություն է լինելու հինգ դպրոցում, և որ «Ապալաչի»-ն կլինի առաջինը: