Սնանկության վարույթի կողմերը, մինչև դատավորի վճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալը կարող են կնքել հաշտության համաձայնություն։
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր։
Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները։
Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը։
Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո հաշտություն կնքելու բոլոր պարտատերերի իրավունքը կարող է իրականացվել բացառապես «Սնանկության մասին» օրենքի պահանջներին համապատասխան առողջացման ծրագրի հաստատման միջոցով։
Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո առողջացման ծրագրի շրջանակներում առանձին պարտատիրոջ և պարտապանի միջև հաշտություն կնքելու իրավունքը կարող է իրականացվել տվյալ պարտատիրոջ կողմից միակողմանի պարտքի լրիվ կամ մասնակի ներմամբ կամ կատարման ժամկետի միակողմանի երկարաձգմամբ։