Հրթիռակոծությունից վնասվել է Կուրսկի շրջանի Լգով քաղաքի երկաթուղին

Կուրսկի շրջանի Լգովի քաղաքապետ Ալեքսեյ Կլեմեշովը հայտնել է, որ քաղաքը ենթարկվել է ուկրաինական զինված ուժերի հրետանային կրակի։ Հայտնում է Meduza-ն։

Հարձակման հետևանքով վնասվել են «Լգով-Կիևյան» կայարանի երկաթուղային գծերը, ինչպես նաև երկու բնակելի շենք, ասել է Կլեմեշովը։ Ըստ աղբյուրի՝ հրդեհ է բռնկվել քաղաքի գործարաններից մեկի պահեստում, այն արագ մարվել է, և տուժած բնակիչներ չեն եղել։

«Ես քաղաքը լքածներին խորհուրդ չեմ տալիս վերադառնալ, քանի դեռ իրավիճակը լիովին չի կայունացել»,- ասել է Ալեքսեյ Կլեմեշովը:

Լգով քաղաքը մեծ երկաթուղային հանգույց է, երկաթուղին Լգովից տանում է Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, ինչպես նաև Ուկրաինայի ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել