5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Հունաստանում

Հունաստանի Կրետե կղզու մոտ գտնվող ծովային տարածքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան, գրում է РИА Новости-ն։

Ցնցումները գրանցվել են Կրետե կղզու մոտ գտնվող ծովային տարածքում՝ Ռեթիմնո քաղաքից 50 կիլոմետր, Գավդոս կղզուց 15 կիլոմետր հեռավորության վրա։

Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Փլուզումների և տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։ Սակայն նշվում է, որ բնակարաններում ընկել են կենցաղային իրեր, սպասք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել