Ռուսական լրատվամիջոցները հայտնում են հայկական կոնյակի հետ կապված խնդրի մասին. ՍԱՏՄ-ն պաշտոնական նամակ չի ստացել

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսն անվտանգ չէ, Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս առնչությամբ պաշտոնական նամակ կամ գրություն ռուսական կողմից չի ստացել:

«ՏԱՍՍ»-ը տեղեկացնում է, որ ծանոթացել է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի և Կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչքներ արտադրողների միության համատեղ ուսումնասիրությանը:

Ըստ լրատվամիջոցի՝ ուսումնասիրության համար ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ: Ուսումնասիրության արդյունքում դրանցից 177-ում, այսինքն՝ 89 տոկոսում հայտնաբերվել են խախտումներ և պարզվել է, որ դրանց գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ:

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ սրա հետ կապված պաշտոնական նամակ դեռ չեն ստացել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել