ՌԴ Ռոստովի մարզի Պրոլետարսկի շրջանում կիրակի առավոտյան անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման ենթարկված նավթի պահեստը շարունակում է այրվել, կրակը դեռևս չի հաջողվում մարել։
Այս մասին հայտնում է 161.RU տարածաշրջանային լրատվականը՝ վկայակոչելով շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գորիչին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Երեկ Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումը, սակայն «բեկորների ընկնելու հետևանքով» հրդեհ է բռնկվել Պրոլետարսկի արդյունաբերական պահեստների տարածքում։
Երեկոյան տեղի իշխանությունները հայտնել են, որ իրավիճակն ավելի է բարդացել։ Ռուսական տելեգրամ-ալիքները լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է այրվող նավթի պահեստը և ծխի սյուն: