ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հրթիռակոծել է Իսրայելի հարավում գտնվող Միվթախիմ բնակավայրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեևը՝ «Ալ Կասամ» բրիգադի մարտիկները, հրթիռակոծել են Միվթախիմ բնակավայրը, որը գտնվում է Իսրայելի հարավում՝ Գազայի հատվածի հետ սահմանի մոտ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ալ Կասամ բրիգադի մարտիկները փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Միվթախիմ բնակավայրի ուղղությամբ»,- ասված է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Եգիպտոսի և Կատարի աջակցությամբ հրադադարի առաջարկ է ներկայացրել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, որը նվազեցնում է կողմերի միջև տարաձայնությունները։

Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաները ևս մեկ անգամ կհանդիպեն Կահիրեում մինչև հաջորդ շաբաթվա վերջ՝ օգոստոսի 16-ին առաջարկված պայմաններով համաձայնության հասնելու հույսով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել