Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «Աջափնյակ») Արտաշես Ասրյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Նոտարին տրվել է «խիստ նկատողություն»:
Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու և պատասխանատվության ենթարկելու համար հիմք են հանդիսացել օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշները:
 
                        
 
                                                    

 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                