«Դատարանը մերժել է ՔՊ-ի հայցը»․ փաստաբան Արամազդ Կիվիրյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, 12.08.2024 թվականին կայացված վճռով մերժել է ՔՊ-ի հայցն ընդդեմ «Նյուզ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի /news.am/՝ զրպարտող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին: Այս մասին հայտնում է փաստաբան Արամազդ Կիվիրյանը։

«Նշեմ, որ հարցը վերաբերում էր www.news.am կայքում 26.03.2023թ-ին հրապարակված հոդվածին, որով հրապարակվել էր ՔՈ նախընտրական շտաբի հայտարարությունն առ այն, որ. «ՔՊ-ի անունից ընտրակաշառք է բաժանվում»»,-նշել է նա ու կից հրապարակել վճռի եզրափակիչ մասը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել