Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը մեկնել է Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովի հետ։
Ըստ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան՝ հանդիպմանը քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկայիս վիճակը, ինչպես նաև հեռանկարները։
Գյորգյունի խոսքերով՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացվող համատեղ արտադրական նախագծերն օգտակար կլինեն երկու երկրների բանակների պաշտպանունակության բարձրացման համար։
Թուրքական պատվիրակությունը հանդիպել է նաև Ադրբեջանի զինված ուժերի օդուժի հրամանատարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նամիգ Իսլամզադեի հետ։
Հանդիպմանը նաև ներկա են եղել թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Աղբյուր` Ermenihaber.am։