Միջազգային օլիմպիական կոմիտեն պատասխանել է Ադրբեջանի պաշտոնական բողոքի նամակին

Միջազգային օլիմպիական կոմիտեն պատասխանել է Ադրբեջանի պաշտոնական բողոքի նամակին։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։

«Միջազգային օլիմպիական կոմիտեն ներողություն է խնդրել մեր երկրից France2 հեռուստաալիքի անընդունելի հայտարարությունների համար և ընդգծել, որ այդ հայտարարություններն անհամատեղելի են այն սկզբունքների և արժեքների հետ, որոնք փորձում է առաջ տանել Միջազգային օլիմպիական կոմիտեն սպորտի և օլիմպիական խաղերի միջոցով»,-նշված է հայտարարությունում:

Այխան Հաջիզադեն նաև ընդգծել է, որ ակնկալում են ներողույուն Ֆրանսիայի կողմից․ «Մենք պահանջում ենք, որ նման քայլեր Ադրբեջանի դեմ հետագայում չկրկնվեն»։

«Իհարկե, հայերը մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է։ Նախորդ տարին Հայաստանի համար սգո տարի էր և հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի կորստին, որն անցավ ադրբեջանական բանակի ձեռքը»,- France2-ի ուղիղ եթերում ասել էր  հաղորդավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել