Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է ներկայացվել հայցադիմում ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրած civic.am լրատվամիջոցի և լրագրող Դավիթ Լևոնյանի։ Հայցադիմումն ընդունվել է վարույթ, և առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 6-ին ժամը 12:00-ին՝ նշված դատարանի «Արաբկիր» նստավայրում։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով հայցադիմում է ներկայացվել նաև ընդդեմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի։ Հայցադիմումը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին տեղեկություն առայժմ առկա չէ։
Նշված երկու գործերով Բագրատ Սրբազանի շահերը դատարանում ներկայացնելու է փաստաբան Աննա Փիլոսյանը»,-նշել է նա։