Վրաերթի ենթարկվածներից երկուսը մահացել են, երրորդը՝ տեղափոխվել հիվանդանոց

Հուլիսի 29-ին, ժամը 12.45-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու:

Վրաերթի ենթարկված 75-ամյա Հայրիկ Բ.-ն և 72-ամյա Հասմիկ Ս.-ն մահացել են, իսկ 48-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել