Հրդեհ Բամբակաշատ գյուղում

Հուլիսի 30-ին, ժամը 03:50-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Բամբակաշատ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:09-ին, մարվել՝ 04:52-ին: Այրվել է անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել