Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հրամանագրով Մոհամմադ Ռեզա Արեֆը նշանակվել է առաջին փոխնախագահ։ Այս մասին փոխանցում է Irna լրատվական գործակալությունը։
72-ամյա Արեֆը պատկանում է իրանական քաղաքականության բարեփոխական թևին և 2001-2005 թվականներին զբաղեցրել է երկրի առաջին փոխնախագահի պաշտոնը։