Վարչապետը նոր որոշում է կայացրել

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. 1994 թվականի հուլիսի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանվածության մասին» համաձայնագրի իրագործման նպատակով ստեղծված համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի դեկտեմբերի 5-6-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Գ. Եգանյանի, Մ. Ալլահվերդյանի, Գ. Սահակյանի և Ն. Բուբուշյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ն. Մաթոսյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ 
Ա. Սահակյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել