Կանայք ծեծել են միմյանց. գործը հասել է դատարան

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ սկսվեցԱննա Ավետյանին և Նարե Սահակյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Աննա Ավետյանը վիճաբանության ժամանակ բռունցքներով հարվածներ է հասցրել Նարե Սահակյանի և Արփինե Գրիգորյանի դեմքի ևմարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ Ինչպես նաև մեղադրանք էառաջադրվել Նարե Սահակյանին՝ վիճաբանության ժամանակ ձեռքերով Աննա Ավետյանի դեմքին և գլխին հարվածելու համար, ինչի արդյունքում վերջինիս պատճառել էառողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշների համաձայն:

Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝ դիտավորությամբ առողջությանը թեթևվնաս պատճառելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնելիսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել