ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ փաստաբանների պալատի գիտաուսումնական խորհրդի նախագահ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցի «Բարձրաստիճան պաշտոնյաները ազգային և միջազգային անվտանգության ոլորտում» ծրագրի 2012թ. շրջանավարտ Արմեն Եսայանը, Ռումինիայի Նախագահի աշխատակազմի և ԱՄՆ Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցի հրավերով, 2013թ. դեկտեմբերի 6-8-ը կմեկնի Ռումինիա, ք. Սինայա՝ մասնակցելու «Միջազգային համագործակցությունը Սևծովյան տարածաշրջանում վերջին 20 տարիների և ապագա 20 տարիների ընթացքում»թեմայով կոնֆերանսին: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից:
Լուսանկարը` advocates.am-ի