«Եթե նա չի ցանկանում խոսել ինձ հետ, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող ենք խոսել»․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  «Շուշիի երկրորդ գլոբալ մեդիաֆորումում» խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մեծ Բրիտանիայում նախատեսված հանդիպման մասին, որից ըստ ադրբեջանական կողմի՝ ՀՀ վարչապետը հրաժարվել էր։

Ալիևն ասել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն այսօր ինքն ավելի քիչ լավատես է այդ հարցում։

«Այդ հանդիպումը բրիտանական կառավարության նախաձեռնությունն ու առաջարկն էր։ Սակայն հայկական կողմը մերժեց այդ առաջարկը, ինչից մենք շատ զարմացանք։ Եթե նա չի ցանկանում խոսել ինձ հետ, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող ենք խոսել: Եթե ​​նա չցանկացավ խոսել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, ապա ինչու՞ այցելեց Լոնդոն։ Այսինքն՝ շատ հարցեր շատ վիճելի են։ Բայց կտեսնենք»»,- ասել է նախագահը։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ արտաքին գորխերի նախարարությունից հայտնեցին, որ հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել