Այս օրերին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մի քանի տասնյակ խանութներ են փակվել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Պատճառը Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի` Վարդան Սահակյանի, խանութպանների բնորոշմամբ, նենգ գործելաոճն է, որի համար նրանք պահանջում են Սահակյանի հրաժարականը: Տեղեկացնենք, որ Սահակյանը նոր է նշաակվել Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետ, նախկինում նա զբաղեցրել էր Հրազդանի հարկային տեսչության պետի պաշտոնը: Ու նրա պաշտոնավարման շրջանում Հրազդանում նույնպես բողոքի ակցիաներ անցկացվեցին, ինչի արդյունքում էլ Հրազդանում սննդի սպասարկման ավելի քան 10 հասարակական օբյեկտներ պարզապես փակվեցին, իսկ մի քանի տասնյակ մարդ գործազուրկ դարձավ»,- գրում է թերթը:
Շարունակությունը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: