«Ընդդեմ Մաքսային Միության» բողոքի ակցիայի նախաձեռնող անդամներից Նարեկ Սամսոնյանն ու Արմեն Մկրտչյանը ոստիկանների հետ բանակցությունների արդյունքում որոշեցին ուղևորվել Կենտրոնի ոստիկանության բաժին՝ տեսնելու տասնյակների հասնող բերման ենթարկված իրենց ընկերներին:
Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը դեմ էին ոստիկանության ներկայացուցիչների առաջարկին. նրանց կարծիքով ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցներին այդ կերպ ցրելու մտադրություն ունեն:
Նարեկ Սամսոնյանն ու Արմեն Մկրտչյանը ուղևորվեցին դեպի Կենտրոնի ոստիկանության բաժին՝ հորդորելով քաղաքացիներին սպասել: Իսկ թե կշարունակվի բողոքի ակցիան, թե՝ ոչ, կազմակերպիչները հստակ ոչինչ չեն հայտնել:
Իրավաբան.net