Ոստիկաններն ու քաղաքացիները որոշեցին

Նալբանդյան փողոցում լարված իրավիճակը հանդարտվում է: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ավարտեցին բանակցությունները քաղաքացիական ակտիվիստների հետ: Որոշվել է, որ ակցիայի մասնակիցները խաղաղ սպասեն մինչև ակցիայի ժամանակ բերման ենթարկված 12 քաղաքացիները միանան իրենց, որից հետո շարունակեն խաղաղ երթը: Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցներն այս պահին հավաքվել Հանրապետության հրապարակի մետրոյի հարևանությամբ: Նրանք ցանկանում են նամակ հանձնել Նախագահի նստավայրում՝ պահանջելով չմիանալ Մաքսային միությանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել