Այս պահին ակտիվիստները Կառավարության շենքի դիմաց են: Նրանք ընթերցեցին իրենց պահանջները, մասնավորապես հայտնելով, որ Հայաստանը պետք է հրաժարվի Մաքսային միությանն անդամակցելուց: Ակտիվիստներն իրենց նամակը հաձնեցին Կառավարության դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին:
Այժմ քաղաքացիները շարժվում են դեպի Ամիրյան փողոց:
Նշենք, որ ՀՀ-ի դրոշի հետ մեկտեղ քաղաքացիները բարձրացրել են նաև Ուկրաինայի դրոշը՝ ի նշան այն բանի, որ վերջիններս կարողանում են ակտիվորեն պայքարել Մաքսային միությանն անդամակցելու Կառավարության ցանկության դեմ:
Իրավաբան.net