Բողոքի ակցիան մեկնարկեց Ազատության հրապարակից

Ազատության հրապարակում մեկնարկել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը դեմ դուրս եկած քաղաքացիների բողոքի ակցիան: Երևան ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը Ազատության  հրապարակում հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը հենց դեկտեմբերի 2-ին պլանավորելը պատահական չէր, քանի որ 1920 դեկտեմբերի 2-ին խորհրդայնացվեց Հայաստանը:

Ավելի ուշ Ազատությասն հարպարակ եկավ ոստիկանության մեքենան և հայտարարեց, որ հավաքն անօրինական է, ինչը առաջացրեց մասնակիցների դժգոհությունը: Վերջիններս սկսեցին սուլել և բղավել:

Այս պահին քաղաքացիները շարժվում են դեպի Հյուսիսային Պողոտա – Հանրապետության Հրապարակ: Նրանց ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել