Բերման են ենթարկվել քաղաքացիներ. ոստիկանությունը հաստատում է

Քիչ առաջ Երևանի կենտրոնի ոստիկանություն բերման են ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար:

Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին, որ ակտիվիստների նկատմամբ կիրառվել է վարչական բերում և այժմ կազմվում է վարչական իրավախատման մասին արձանագրություն:

Բերման ենթարկված անձանց ինքնությունը ոստիկանության լրատվության բաժնից մեզ չհայտնեցին:

Հիշեցնենք, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող քաղաքացիների նախաձեռնող խումբը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ այսօր բողոքի ակցիա է իրականացնելու Ազատության հրապարակում, որտեղից երթ է տեղի ունենալու Հյուսիսային Պողոտա – Հանրապետության Հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի Պողոտա – Բաղրամյան պողոտա – նախագահական նստավայր ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել