Մենք մտահոգված ենք, որ ԵՄ առաքելությունը Երևանի հավանությամբ ոչ միայն ընդլայնվում է, այլ սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան անհանգստացած է, որ Երևանի հավանությամբ ԵՄ առաքելությունը կարող է դառնալ մշտական, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք նաև մտահոգված ենք, որ Երևանի հավանությամբ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է, այլ սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական: Բացի այդ, ինչպես գիտեք, այս տարվա ապրիլին առաքելության անձնակազմում հայտնվել են Կանադայի ներկայացուցիչներ, ինչը դե ֆակտո նշանակում է ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցում Հարավային Կովկաս»,- ընդգծել է Գալուզինը։

Նրա խոսքով, ռուսական կողմը Երևանի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումներում մշտապես բարձրացնում է ԵՄ առաքելության թեման։

«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համապարփակ իրագործման հիման վրա»,- հավելել է նա։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը հայտարարել է նաև, որ Հայաստանում արևմտականները կարող են հետախուզական տվյալներ հավաքել ռուսական օբյեկտների, ինչպես նաև հարևան պետությունների վերաբերյալ։

Հայաստանի խորհրդարանը մարտին վավերացրել է Եվրամիության հետ 2023 թվականի նոյեմբերին ստորագրված համաձայնագիրը Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության կարգավիճակի մասին, որը դիտորդներին տալիս է անձեռնմխելիություն և արտոնություններ։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամիս ժամկետով։ Նիստը նախագահող դատավորը խափանման միջոցը թողեց անփոփոխ։

Դատարանը մերժեց պաշտպանների առաջարկները՝ տնային կալանք, 40 մլն դրամ գրավ և երաշխավորությունները: Նշենք, որ Աշոտյանի համար երաշխավորել էին ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը և ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել