Պուտինն ու Էրդողանը Աստանայում քննարկել են երկկողմ հարաբերությունները, Պաղեստինի, Ուկրաինայի և Սիրիայի հարցերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի Աստանա քաղաքում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիայի հարցերը:

Թուրքական «Անադոլու» գործակալության տեղեկություններով՝ այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանային և գլոբալ կայունության ապահովման համար:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարող է հող նախապատրաստել հրադադարի համաձայնագրի, ապա նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել