ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանին և Ադրբեջանին հրավիրելով՝ Արևմուտքը ցանկանում է Մոսկվայի բարեկամներին պոկել նրա հետ համագործակցությունից. ՌԴ ԱԳՆ

Հայաստանին և Ադրբեջանին ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովին հրավիրելով՝ Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանի բարեկամներին պոկել վերջինիս հետ համագործակցությունից, ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։ Այս մասին գրում է news.ru-ն:

Նրա խոսքով՝ «սա ամերիկացիների՝ իրենց կործանարար ազդեցությունը տարածելու փորձերի հերթական օրինակն է»։

«Սա ամերիկացիների՝ իրենց կործանարար ազդեցությունն աշխարհի բոլոր տարածաշրջաններում տարածելու փորձերի ևս մեկ օրինակ է։ Եվրոպայում թույլ կամք ունեցող արբանյակների լիակատար ներողամտությամբ Վաշինգտոնը խնդիր է դնում մեր ընկերներին և հարևաններին պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն հրավեր է ուղարկել Երևանին և Բաքվին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում գործընկերների հանդիպմանը։ Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 9-ից 11-ն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել