«Առողջ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ». Արարատ Միրզոյան

Վրաստանում հանդիպել են ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարներ Միրզոյանն ու Դարչիաշվիլին։ Հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին․

«Մենք առողջ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ և գիտենք, որ շատ ժամանակ է անցել, ժամանակն է այն կյանքի կոչելու։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, շնորհակալություն, գնահատում ենք Ձեր դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ: Դրա հետ մեկտեղ, ինչպես Ձեզ ասացի, պարոն նախարար, գոյություն ունի խաղաղության պայմանագիր, որին Հայաստանը դրական է վերաբերում, և դա շատ թափանցիկ գործընթաց է։ Ես նաև հայտարարություն եմ արել, որ եթե մենք ինտենսիվ աշխատենք մեկ ամսվա ընթացքում, կկարողանանք ավարտել այդ գործընթացը և ստորագրել այդ կարևոր համաձայնագիրը Ադրբեջանի հետ։ Մենք կարծում ենք, որ սա պատմական իրադարձություն է մեր տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանման և հաստատման համար:

Ցանկանում եմ քննարկել նաև ենթակառուցվածքների և հաղորդակցությունների լիարժեք բացման կարևորությունը տարածաշրջանի զարգացման և կայունության ապահովման տեսանկյունից: Մենք կառուցողական ենք տրամադրված Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքային և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը։ Սա տնտեսապես կաջակցի ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի խոշոր երկրներին, և մենք կարծում ենք, որ դա ավելի շատ խաղաղություն կբերի տարածաշրջան», – նշել է Միրզոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել