Հուլիսի 1-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա նախարար Արարատ Միրզոյանի և Լազար Կոմանեսկուի հանդիպումը։
Հուլիսի 1-ից Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը։ Կազմակերպությունում Հայաստանի նախորդ նախագահությունը եղել է 2018թ. առաջին կեսին։
ՀՀ ԱԳ նախարարի և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը կկայանա ԱԳՆ-ում հուլիսի 1-ին, ժ. 15:00։ Հանդիպման լուսաբանմանը հրավիրվում են ՀՀ ԱԳՆ-ում տարեկան հավատարմագրում ունեցող ԶԼՄ լուսանկարիչները և օպերատորները։