Ինչպե՞ս է կատարվում բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը

Բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելը կատարվում է ժողովի որոշմամբ, որն ընդունվում է դրան մասնակցած` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի կամ անվանատերերի ձայների 3/4-ով, իսկ կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում` ժողովին մասնակցած` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի կամ անվանատերերի ձայների մեծամասնությամբ կամ խորհրդի միաձայն որոշմամբ:

Ընկերության կանոնադրությամբ վերը նշված հարցերով որոշումների ընդունման համար կարող է սահմանվել ձայների առավել մեծ քանակ:

Եթե կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելը սահմանափակում են բաժնետերերի իրավունքները, ապա այն բաժնետերերը, որոնք դեմ են քվեարկել այդ որոշմանը կամ չեն մասնակցել քվեարկությանը, իրավունք ունեն պահանջել ընկերությունից հետ գնել իրենց բաժնետոմսերը` օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել