ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը։
Նա նշել է, որ այդ գործընթացը նաև օգուտ կբերի տարածաշրջանին:
«Կարծում ենք, որ Հայաստան և Ադրբեջան համագործակցությունը կբարելավի ինչպես անվտանգության ոլորտում համագործակցությունը հարևանների հետ, այնպես էլ պայմաններ կստեղծի Կենտրոնական Ասիայից, Ադրբեջանից, այնտեղից Վրաստանի և Հայաստանի տարածքով դեպի գլոբալ շուկաներ ապրանքների տեղափոխման համար։
Դա օգտակար կլինի յուրաքանչյուր երկրի համար և մեծ տնտեսական հնարավորություններ կստեղծի հիմնական տարանցիկ երկրների ՝ Ադրբեջանի և Հայաստանի համար։ Մենք քննարկում ենք դրա վրա աշխատելու կարևորությունը, և երկու կողմերն էլ ասում են, որ շատ հետաքրքրված են դրա իրականացմամբ»,- Ջեյմս Օ’Բրայենի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։