Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 26-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի
10-րդ մասով՝
Արամ Խաչատրյանին նշանակել վարչապետի խորհրդական»։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին, ծանոթացել Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան N 27 և Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցների նոր մարզադահլիճների պայմաններին:
Շրջելով դպրոցներում՝ նա իր դժգոհությունն էր հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ։ «Եթե կարճ ամփոփեմ, շատ դժգոհ եմ»,- այցի ավարտին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչից հետո Արամ Խաչատրյանն ազատվեց Լոռու մարզպետի պաշտոնից։