«Կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել առանց բժշկական կրթություն ունենալու»․ Մարիա Զախարովան պատասխանել է ՀՀ ԱԽ քարտուղարին

«Կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել առանց բժշկական կրթություն ունենալու»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին. Հայաստանի քաղաքացիները պաշտպանել են իրենց տարածքը, իրենց արյամբ։ Հայաստանի՝ որպես պետության գաղափարախոսությունը երկար տարիներ կառուցվել է այս թեզերի վրա, նրանք գիտեին, թե ինչի համար են մարտի գնում, ինչի համար են իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության ու որբության։ Ինչպես կարելի է այդքան ցինիկ կերպով դավաճանել նրանց հիշողությանը։ Ով իրավունք տվեց դրսից սնվող ակնհայտ ժամանակավոր աշխատողներին վիրավորել իրենց ժողովրդին»։

Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե «Ռուսաստանը եկել, Լեռնային Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին ու վերադարձել Ռուսաստան»։

«Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախված էինք ՌԴ-ից։ Ռուսաստանն եկել, մեր ձեռքից կամ հայերից վերցրել է ԼՂ-ն, վերադարձրել Ադրբեջանին ու ետ են գնացել։ Սա է իրականությունը»,- ասել է նա՝ հավելելով․ «Ռուսաստանն է ԼՂ-ն վերցրել։ Ես դա պնդում եմ։ Առանց Ռուսաստանի թույլտվության պատերազմ տեղի չէր ունենա»,- ասել է նա։

Հարցին՝ իրենց շահը ո՞րն էր, ի՞նչ է ստացել, Գրիգորյանն ասել է, թե պետք է պատասխանի ՌԴ-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել