«ՌԴ-ն մեր ձեռքից վերցրել է ԼՂ-ն ու վերադարձրել Ադրբեջանին». ԱԽ քարտուղար

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե «Ռուսաստանը եկել, Լեռնային Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին ու վերադարձել Ռուսաստան»։

«Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախված էինք ՌԴ-ից։ Ռուսաստանն եկել, մեր ձեռքից կամ հայերից վերցրել է ԼՂ-ն, վերադարձրել Ադրբեջանին ու ետ են գնացել։ Սա է իրականությունը»,- ասել է նա՝ հավելելով․ «Ռուսաստանն է ԼՂ-ն վերցրել։ Ես դա պնդում եմ։ Առանց Ռուսաստանի թույլտվության պատերազմ տեղի չէր ունենա»,- ասել է նա։

Հարցին՝ իրենց շահը ո՞րն էր, ի՞նչ է ստացել, Գրիգորյանն ասել է, թե պետք է պատասխանի ՌԴ-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել