Ռուսաստանը Ադրբեջանին չի «փոխանցել» Լեռնային Ղարաբաղը․ Գրիգորի Կարասին

«Ռուսաստանը Ադրբեջանին չի «փոխանցել» Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերն այդ մասին բացարձակ սուտ են»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։

«Պետք է անդրադառնալ հայ քաղաքական գործիչների ձայնագրություններին և ելույթներին, ներառյալ բարձրագույն ղեկավարության։ Այնտեղ այդ հարցերի պատասխաններն արդեն պարունակվելու են։ Այդ գրառումները հայտնի են, թող կարդա»։

Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե «Ռուսաստանը եկել, Լեռնային Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին ու վերադարձել Ռուսաստան»։

«Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախված էինք ՌԴ-ից։ Ռուսաստանն եկել, մեր ձեռքից կամ հայերից վերցրել է ԼՂ-ն, վերադարձրել Ադրբեջանին ու ետ են գնացել։ Սա է իրականությունը»,- ասել է նա՝ հավելելով․ «Ռուսաստանն է ԼՂ-ն վերցրել։ Ես դա պնդում եմ։ Առանց Ռուսաստանի թույլտվության պատերազմ տեղի չէր ունենա»,- ասել է նա։

Հարցին՝ իրենց շահը ո՞րն էր, ի՞նչ է ստացել, Գրիգորյանն ասել է, թե պետք է պատասխանի ՌԴ-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել