Ստուգման ընթացքում ի՞նչ իրավունքներ ունեն տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձինք

Իրավասու պետական մարմնի կողմից իրականացվող ստուգման ընթացքում տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք (ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը) իրավունք ունեն`

ա) արգելել ստուգումը (ստուգումն իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրելը), եթե ստուգողները խախտել են օրենքի պահանջները` այդ մասին նույն օրը գրավոր ծանուցելով ստուգում իրականացնող պետական մարմնին.
բ) ծանոթանալ ստուգումների ակտերին.
գ) ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ, հարուցել միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները.
դ) պահանջել ստուգումն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.
ե) չկատարել ստուգումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ստուգման նպատակներից և ծրագրերից չբխող պահանջներ.
զ) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով` ստուգման ցանկացած փուլում ստուգմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել