Ո՞ր ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինները պետք է տեղյակ պահեն ոստիկանությանը

Պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց իրավասության շրջանակներում օժանդակել մաքսային մարմիններին` նրանց առջև դրված խնդիրների լուծման գործում:

Մաքսային մարմինները մաքսային գործի և օրենքով և այլ իրավական ակտերով իրենց վերապահված այլ լիազորությունների իրականացման նպատակով համագործակցում են այլ անձանց հետ: Մաքսային մարմինները պարտավոր են hետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքներ և (կամ) տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում այդ մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանություն:

Օրենքով սահմանված դեպքերում մաքսային մարմինների իրավասության շրջանակին դասվող որոշակի գործառույթներ մաքսային մարմինների նախաձեռնությամբ և հսկողության ներքո կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության այլ անձանց կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել