Ովքե՞ր են ստանալու կուտակային կենսաթոշակ

Կուտակային կենսաթոշակները ֆինանսավորվելու են մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային վճարների և դրանց ներդրումից ստացված եկամուտների հաշվին:

Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցելու են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված`
ա) վարձու աշխատողները,
բ) նոտարները,
գ) անհատ ձեռնարկատերերը:
Ընդ որում, վերը նշված անձինք պարտավոր են կուտակային վճարներ կատարել նաև պայմանագրային եկամուտներից` օրենքով սահմանված դրույքաչափով:

Կուտակային բաղադրիչին հնարավորություն ունեն մասնակցել նաև 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված այն օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ, կամ իրականացնում են «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության որևէ տեսակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել