«Դուք հացկատակներ եք»․ ԱԺ-ում կրքերը թեժացան

«Ես եմ եկել էս ամբիոնից ասել, որ նշաձողը պետք է իջեցնել, հետո Դուք եք հարց տվել՝ բա ինչու նշաձողը իջացնել, ես պատասխանել եմ։ Վերադառնանք 2023 թվական սեպտեմբեր ամիս, ամբողջ ընդդիմությունը և ԼՂ մեր գործընկերները ինձ մեղադրում էին նրա համար, որ ես իբր սահմանը փակել եմ, որ ԼՂ ժողովուրդն այնտեղից դուրս չգան, Դուք և Ձեր կողմից նշանակված իշխանությունը դատարկեց ԼՂ-ն։ Բա որտե՞ղ էին կարգավիճակ ստանալու, ասում էի՝ լսեք, դուք հասակնո՞ւմ եք ինչ եք հիմա ուզում անեք։ Բա էդ, որ ԼՂ ժողովրդին, ինձ էլ սոցիալական ցանցերով, հասարակական կազմակերպություններով պատին էիք դեմ տալիս, թե ես չեմ թողնում ԼՂ ժողովուրդը դուրս գա։

Դուք թքած ունեիք ԼՂ ճակատագրի վրա, քանի որ ցույց էիք անում ստեղ 3-4 հազար մարդուց ավել չէր հավաքվում, ձեզ ցույցի մասնակից էր պետք։ Ձեզ ԼՂ ժողովուրդը 1998 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար, էսօր իրենց բերել եք որպես ցույցի մատերիալ, 5000 դրամով ցույցերի բերելու համար։ Այ էս եք դուք, էս ա ձեր ճշմարտությունը։ Հիմա էլ ուզում եք նույնը անեք ՀՀ ժողովրդի հետ։

Գնաք սարկավագներ լինեք՝ խորաններին խունկ ծխելով։ Ձեզ համար ԼՂ ժողովուրդը եղել է , կա ու կլինի իշխանության պահելու միջոց, դուք թքած ունեք Լեռնային Ղարաբաղի վրա էլ, Հայաստանի վրա էլ, հայ ժողովրդի վրա էլ, դուք հացակատակներ եք»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել