«Ես ինքս ինձ դրա համար շատ եմ մեղադրում»․ Նիկոլ Փաշինյան

«Ես ինձ այդ հարցը տվել եմ, ասել եմ՝ լավ, էս զիջումն անենք, էն զիջումն անենք, որտե՞ղ է կանգնելու էս զիջումների ընթացքը, և չեմ կարողացել պատասխանել էդ հարցին։

Հարցի պատասխանն է ՀՀ  29 հազար 743 քառ․ կմ-ն, հասկանո՞ւմ եք՝ էն ժամանակ բոլոր առումներով ոչ թե շատ դժվար, այլ անհնար կլիներ ինձ համար, որ էն իրավիճակում, չնայած երևի ճիշտը դա կլիներ։ Ես ինքս ինձ դրա համար շատ եմ մեղադրում, որ պիտի գայի, ասեի՝ ժողովուրդ, առնվազն ԱԺ-ին դռնփակ ռեժիմով, որ մենք պետք է համաձայնվենք, որ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում պետք է լինի ինքնավարություն էն տրամաբանությամբ, որ լինի ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական միավորը, համատեղ կառավարումը, և մեր զիջումների սահմանը պետք է լինի 29 հազար 743 քառ․ կմ-ն։ Ինքս իմ մեջ զուգահեռ ասում եմ, որ ո՛չ իմ լեզուն կպպտվեր այն ժամանակ տենց բան ասեի, ես ինքս ինձ չեմ կարողացել դրա մեջ համոզել, ընդ որում ես համոզված եմ՝ եթե ինքնս ինձ համոզեի, ձեզ կհամոզեի, բայց պրոբլեմն էն ա, որ ես ինքս ինձ չեմ կարողացել համոզել և դա իմ ամենամեծ սխալն է և ամենամեծ ձախողումը»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ հարցուպատասխանի ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել