«Մեր տղաներից՝ մասնակիցներին, խաղաղ անհնազանդության ժամանակ ոստիկանները սադրանք են գործել, դրա համար պետք է պատասխան տան։
Մի՛ փորձեք մեզ, նորից եմ կրկնում՝ մի՛ փորձեք մեզ։ Մի 2 անգամ փորձել եք, տեսել եք։ Ձեզ պարզ ասում եմ, ոստիկանապե՛տ, ովքեր այսպիսի ապօրինի հրահանգներ են տալիս, դրա պատասխանը տալու եք շատ ծանր, մի՛ փորձեք։
Վերստին կրկնում եմ՝ սադրանքի եք գնացել, դուք էլ պատասխանը տալու եք դրա համար։ Չեք կարող մի ճղճիմ մարդու թիկունքը պահել այսպես, չե՛ք կարող»,-այսօր՝ հունիսի 12-ին հավաքի ընթացքում ոստիկաններին դիմեց Բագրատ Սրբազանը։